Թատրոն
Միստերիա Հիստերիա plus
«ՄԻՍՏԵՐԻԱ ՀԻՍՏԵՐԻԱ PLUS» նորագույն երգիծական կատակերգությունը՝ Վահրամ Սահակյանի «ՄԻՍՏԵՐԻԱ ՀԻՍՏԵՐԻԱ» կատակերգության լիովին նորացված, թարմացած եւ ֆիլմերով համալրված տարբերակն է։ Ներկայացումը ժամանակակից է, այն արծածում է մեզ հուզող այսօրվա խնդիրները եւ այն չի կարող երկու անգամ խաղացվել նույն ձեւով, նույն բովանդակությամբ կամ նույն մանրապատումներով՝ ինչ դրանից առաջ։
Գլխավոր դերերում՝ Վահրամ Սահակյան եւ Սերգեյ Գրիգորյան։
Ֆիլմային հատվածներում՝ Վահրամ Սահակյան եւ այլ ճանաչված դերասաններ։
Անչափահասներին մուտքն արգելում է։
Տոմսերի արժեքը՝ 2000-ից 7000 դրամ
