Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ
Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ
Պիեսի հեղինակ, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ՝ Արա Երնջակյան։
Ռեժիսոր՝ Դավիթ Աբրահամյան
Դերերում` Էվա Խաչատրյան, Էրմինա Զախարովա, Վիկտորյա Սահակյան, Ժաննա Քոչարյան։
Ժանր՝ Հոռետեսական կատակերգություն
Տարիքային սահմանափակում՝ 16+
Տևողություն՝ 1 ժամ 30 րոպե
Բեմում միայն չորս աղջիկներ են։ Նրանք համախոհներ են փնտրում և պատրաստ են ամեն ինչի հանուն արդարության։ Ոչ ոք չի կարող խանգարել նրանց ասել այն ինչ մտածում են, իսկ կանայք ամեն հարցում ունեն իրենց ուրույն կարծիքը։ Անկանխատեսելի ընթացքով, սուր հումորով ու անսպասելի լուծումներով այս ներկայացումը հնարավորություն կտա լիարժեք լիցքաթափվել, ճանաչել կանանց ու էլ ավելի սիրել բնության կողմից ստեղծված ամենախորհրդավոր էակներին։
Տոմսերի արժեքը` 3,000 - 8,000 դրամ:
Կազմակերպիչ՝ Երևանի Պետական Կամերային Թատրոն
