Ներոն
Պատմություն, որտեղ փիլիսոփայությունն ու բարոյագիտությունն անգամ անզոր են Ներոն կայսեր դեմ, ով փորձում է գտնել ինքն իրեն, բայց ամեն քայլը նրան տանում է դեպի իր իսկ վախճանը: Ժամանակ, երբ փիլիսոփայությունը, բարոյագիտությունն ու անգամ Սենեկայի խոհերը, անզոր են զսպելու կայսեր ներսում աճող խավարն ու այրումը։ Մուսաներն այլևս չեն ներշնչում, այլ պահանջում ու պնդում են` ավելի լայն շոու, ավելի վառվող արվեստ, ավելի փառահեղ կուլմինացիա՝ վերածելով ստեղծագործությունն ինքնահրկիզման տենդի։ Սա պատմություն է գիտակցության զեղման մասին, որտեղ իրականությունն ու «շոուն» միահյուսվում են։ Եվ երբ լռում են մուսաները` մարում են կրակները, մնում է միայն մեկ հարց՝ արդյո՞ք հանճարը կարող է գոյատևել առանց ոճիրի…
Եվ մի՞թե ոճիրը փրկում է հանճարին...
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Նարեկ Սուքիասյան
Պրոդյուսեր՝ Սամվել Չոբանյան
Հասցե՝ Ամիրյան 26
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ
Կազմակերպիչ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն
