Ներոն
Պատմություն, որտեղ Ներոնի ժամանակաշրջանի Հռոմը այլևս կայսրություն չէ, այլ խեղված գիտակցության արտացոլում։
Ժամանակ, երբ փիլիսոփայությունը ,բարոյագիտությունն ու անգամ Սենեկայի խոհերը, անզոր են զսպելու կայսեր ներսում աճող խավարն ու այրումը։
Մարդ, որի ներսի «հանճարն» ու «թախիծը»վերածվում են բեմադրության երկու արարվածների։
Մուսաները այլևս չեն ներշնչում, այլ պահանջում ու պնդում են` ավելի լայն շոու, ավելի վառվող արվեստ, ավելի փառահեղ կուլմինացիա, վերածելով ստեղծագործությունը ինքնահրկիզման տենդի։Սա պատմություն է գիտակցության զեղման մասին, որտեղ իրականությունն ու «Շոուն»միահյուսվում են, իսկ իշխանությունը դառնում է կայսեր թատերաբեմը։
Եվ երբ լռում են մուսաները` մարում են կրակները, մնում է միայն մեկ հարց՝ արդյո՞ք հանճարը կարող է գոյատևել առանց ոճիրի…
Եվ մի՞թե ոճիրը փրկում հանճարին...
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Նարեկ Սուքիասյան
Դիզայն` Գևորգ Զաքարյան
Հասցե՝ Պապ թագավորի 26
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Կազմակերպիչ ՝ Սամվել Չոբանյան
Կազմակերպիչ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն
