Այլ
ԱԲ-ն առօրյայում՝ պարզ, օգտակար և անվտանգ օգտագործում 60+ մարդկանց համար
Ինչպե՞ս օգտագործել Արհեստական բանականությունը որպես ամենօրյա, ամենժամյա օգնականի։
Սովորեք՝ ինչպես ձեր հեռախոսը կամ պլանշետը վերածել անձնական օգնականի, որը կօգնի ակնթարթորեն թարգմանել տեքստեր, գտնել առողջարար բաղադրատոմսեր կամ անգամ ջերմ նամակներ ու հեքիաթներ գրել թոռնիկների համար։ Մենք ցույց կտանք, որ նոր տեխնոլոգիաները ոչ թե «բարդ բաներ» են, այլ պարզապես հարմարավետ գործիքներ՝ ձեր կյանքը աննկարագրելի թեթևացնելու համար։
Այս 4-ժամյա դասընթացը հատուկ մշակված է նրանց համար, ովքեր ցանկանում են տիրապետել արհեստական բանականությանը՝ առանց բարդ տերմինների և ավելորդ տեխնիկական խնդիրների։
Հունիսի 13
Ժամը 10:00 - 14:00
Վայրը՝ Վուդս կենտրոն
Դասընթացավար՝ Սամվել Մարտիրոսյան
Արժեքը՝ 15,000 դր
Կազմակերպիչ՝ Արդի ակադեմիա
