Կինո
Ոսկե Ծիրան: Զորանը` իմ ապուշ ազգականը
Պաոլո Բրեսսանը օրերն անցկացնում է Գուստինոյի մոտ, որը Գորիցիայի մոտակա գյուղակում պանդոկ ունի: 40-ամյա այս անհաջողակը՝ ցինիկ ու մարդատյաց, իսկապես հարբեցող ու մոլի ստախոս, դժկամորեն աշխատում է ծերանոցի ճաշարանում և դեռ անհուսորեն հետամուտ է նախկին կնոջը՝ Ստեֆանիային վերադարձնելու երազանքին: Բայց ամեն ինչ փոխվում է, երբ հայտնվում է Զորանը՝ 15-ամյա, խոշոր ակնոցով մի տղա, որին Պաոլոն «ժառանգում է» սլովենացի հեռավոր ազգականից: Զորանը տարօրինակ ձևով է խոսում և փոքր-ինչ թերաճի տպավորություն է թողնում: