Կինո
Ոսկե Ծիրան: Ամեն մի մարմնի ուղղին
Տիբոն լուրջ խնդիր ունի՝ ձանձրույթը: Նա հիվանդապահ է պալիատիվ խնամքի հարկաբաժնում և վերջին շրջանում, փողից բացի, ոչնչի մասին չի մտածում: Մերթընդմերթ նա փորձում է առօրյա տաղտուկը փարատել գործընկերների հետ մահամերձ հիվանդների վերջին շնչի վրա խաղագումարներ դնելով: Ապարդյուն: Մի օր գործընկերուհին՝ Անուկը, նրանից բան է խնդրում: Տիբոն կարո՞ղ է մի օր անցկացնել Ֆրանս Քլասքենսի՝ ընտանիք և բարեկամներ չունեցող մի հիվանդի հետ, որին այդ օրը ենթարկելու են էվթանազիայի: Մեծ խնդրանք է յուրաքանչյուրի համար, ով ճանաչում է ռասիստ ու այլասերված Ֆրանս Քլասքենսին: