Կինո
Ոսկե Ծիրան: Արդեն գիտեմ
Ճամփեզրին, կինոպաստառի տակ նստած հերոսն անրջում է, սպասում իր սիրեցյալ հերոսուհուն ուղղված նամակների պատասխանին, որը գյուղի փոստատարը ամեն անգամ շպրտում է: Նամակներն անհասցե են, իսկ գյուղն ու փոստատարը ծաղրում են հերոսին և փորձում մի պատասխան նամակ գրել «խեղճին»՝ խրատելու նպատակով: Պատասխան նամակն անարդյունք է, որովհետև մեր հերոսը երջանիկ է իր սիրեցյալի երջանկությամբ: Սակայն եթե սիրտդ մաքուր է, անգամ դեն շպրտված ուղերձդ կգտնի իր հասցեատիրոջը, որովհետև երբ հավատում ես, անհանարինը կարող է հնարավոր դառնալ: