Ոսկե Ծիրան: Այ Վեյվեյ. Երբեք ներում մի խնդրիր
Առաջին լիամետրաժ ֆիլմն է միջազգային համբավի տեր չին արվեստագետ և ակտիվիստ Այ Վեյվեյի մասին: Վերջին տարիներս նա աչքի է ընկել որքան իր ուշագրավ գործերով, այնքան էլ քաղաքական մարտահրավերներով: Ֆիլմը քննում է գեղարվեստական գործունեության և հասարակական ակտիվության այս բարդ խաչաձևումը չին ժամանակակից ականավոր արվեստագետի կյանքի ու արվեստի միջոցով: Պեկինում հաստատված լրագրող և կինոռեժիսոր Ալիսոն Քլեյմանը 2008-10 թթ. Այ Վեյվեյին այցելելու աննախադեպ հնարավորություն է ստացել: Նա փաստագրել է արվեստագետի նախապատրաստական աշխատանքը թանգարանային խոշոր ցուցադրությունների համար, աձնական շփումներն ընտանիքի անդամների և ավելի ու ավելի հաճախադեպ հրապարակային բախումները Չինաստանի կառավարության հետ: Արվեստագետի դիմանկարը՝ Քլեյմանի հանգամանալի մատուցմամբ, տալիս է ժամանակակից Չինաստանի և երկրի ամենաազդեցիկ հանրային դեմքերից մեկի մանրաքնին նկարագիրը: