Կինո
Ոսկե Ծիրան: Վավերագրողը
Ֆիլմի գլխավոր հերոսը ռեժիսոր - վավերագրող է, որն իր փոքր խմբով նկարահանում է տարբեր սյուժեներ: Արտաքուստ կարծես թե չկապակցվող այդ նյութերը, կողք կողքի շարվելով, կազմում են 90-ականների Հայաստանի խճանկարը. նորածիններ, ծնողազուրկ երեխաներ, մուրացիկ երեխաներ, փախստականներ, թափառական շներ, մեղավոր և անմեղ կալանավորներ... Անցումային ժամանակների անանց ողբերգություն... Եվ հույս, որ ծնվում է ծայրահեղ հուսահատությունից: