Այլ
Flying high for kids
«Թռչել բարձր հանուն երեխաների» նախաձեռնութունը օդապարիկային թռիչքի համաշխարհային ծրագիր է, որը մեկնարկել է 2013թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ՝ նպատակ ունենալով երեխաների իրավունքների մասին իրազեկությունը բարձրացնել ամբողջ աշխարհում: Մինչ այժմ օդապարիկը ճամփորդել է ավելի քան 17 երկրներում, ունեցել է 34 թռիչք:
Հայաստանը օդապարիկը հյուրընկալող առաջին երկիրն է 2015թ.: Օդապարիկը օդ կբարձրանա (ազատ թռիչքի հիմունքով) հունվարի 15- ին` ժամը14:00- ին Ազատության հրապարակից: Միջոցառմանը երեխաների համար ուրախ ժամանց կապահովեն մուլտհերոսները, ծաղրածուն և Օրանժ էլեֆանտի տաղավարը: Երեխաները կստանան նվերներ: Կլինի հյուրասիրություն:
