«Բնության հրաշքներ» ցուցադրության բացում
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը՝ 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Սասունցի Դավիթ պարտեզի սրահում կբացվի «Բնության հրաշքներ» ցուցադրությունը: Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուն ներառում է երկրաբանական նմուշների ինքնատիպ օրինակներ: «Բնության հրաշքներ» ցուցադրությունն ընդգրկում է հանքաքարերի ընտրանի այդ հավաքածուից՝ վերջիններս ներկայացնելով որպես արվեստի անձեռակերտ գործեր, ինչպես նաև դեկորատիվ արվեստի նմուշներ և բնական քարերից կերտված ստեղծագործություններ:
Ցուցադրության բացման առիթով կկայանա «Հանդիպում արվեստի հետ» ավանդական միջոցառումը:
Ծրագրում`
• Ցուցադրության դիտում Սասունցի Դավիթ պարտեզի սրահում
• «Քարերի զարմանահրաշ աշխարհը». բանախոսություն Երկրաբանության թանգարանի տնօրեն՝ Գայանե Գրիգորյանի կողմից ցուցադրության ներկայացված միներալների և Հայաստանում առկա նմանատիպ բնության հրաշքների մասին
• Հյուրասիրություն
Միջոցառման մուտքն անվճար է, ըստ նախնական պարտադիր գրանցման: