Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմեր.Համր ֆիլմ – համերգ
Երևանում Գերմանիայի դեսպանությունը սրտանց հրավիրում է յուրահատուկ մի միջոցառման՝ համր ֆիլմ –համերգի, որը կկայանա դեկտեմբերի 1-ին՝ ժամը 19.00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում և դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17.00-ին, Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Դաշնակահար Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերը՝ Գերմանիայի՝ «համր ֆիլմ+երաժշտություն» ժանրի ամենահայտնի երաժիշտներից մեկը, հայ հանդիսատեսին կներկայանա գերմանական դասական համր ֆիլմերից մեկի՝ Ֆ.Վ. Մուրնաուի՝ 1922թ. ստեղծած «Նոսֆերատուի» համար գրած հնչյունավորմամբ: «Նոսֆերատուն» համարվում է Դրակուլայի առաջին և ամենախարիզմատիկ էկրանավորումը կինոյի պատմության մեջ և բոլոր ժամանակների գերմանական կինոյի՝ գեղարվեստական առումով ամենաարժեքավոր արտադրությունը:
Դաշնակահար Գրաֆ ֆոն Բոթմերի անկրկնելի շոուի մեջ կինոն և բեմում կատարվող ժամանակակից կինոերաժշտությունը միախառնվում են մի նոր ժանրի մեջ, որը հանդիսատեսին տեղափոխում է ենթագիտակցականի գեղեցիկ, միաժամանակ սարսափազդու խորքերը՝ թաքնված վախերի և երազանքների թագավորությունը:
Իր «Նոսֆերատուի» համաշխարհային շրջագայությամբ Գրաֆ ֆոն Բոթմերն արդեն հասցրել է գերել և ոգևորել Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի հարյուրհազարավոր հանդիսատեսների: Այժմ իր շրջագայության հանգրվանը Հայաստանն է: Եկեք վայելելու այս առանձնահատուկ իրադարձությունը ընկերների և բարեկամների հետ: Թե' Երևանում, թե' Գյումրիում համերգներն անվճար են լինելու:
