Ֆիլմի ժամ. Կենդանի կմնան միայն սիրահարները
Վերջերս հանրահայտ ռեժիսոր Ջիմ Ջարմուշի 63-րդ տարեդարձն էր: Դե, եկե’ք հավաքվենք ԷՕՆում ու դիտենք նրա վերջին գլուխգործոցներից մեկը:
Հետաքրքրաշարժ ու անսպասելի երկխոսություններով լի «Կենդանի կմնան միայն սիրահարները» ֆիլմը պատմում է երկու հնադարյան վամպիրների՝ Ադամի և Եվայի մասին, ովքեր ականատես են եղել նույնիսկ թաթար-մոնղոլական շարժումներին: Ադամն արդեն Դեթրոյթում բնակվող, դեպրեսիաների հակված ռոքեր է, ով հանգստություն է փնտրում, իսկ Եվան՝ ընդհակառակը՝ կենսուրախ է և վայելում է կյանքը: Նա Տանժերից գալիս է Դեթրոյթ` Ադամին օգնելու: Ամեն ինչ լավ է ընթանում, քանի դեռ զույգին չի միանում Եվայի կրտսեր քույրը՝ Ավան: Արդյո՞ք կենդանի կմնան միայն սիրահարները…
Տևողությունը՝ 118 րոպե:
Լեզուն՝ անգլերեն + ռուսերեն ենթագրեր կամ ռուսերեն կրկնօրինակում՝ ըստ ներկաների ընտրության
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ ,քաղցրավենիք և ադի-բուդի):