Անի Հովակի ձկնառատ ցուցահանդեսը «Նավավար»-ում
«Նավավար»-ը փետրվարի 10-ին, 19.00-ին, հրավիրում է Անի Հովակի ցուցահանդեսի առիթով կազմակերպված գինեձոնին:
Անիի հետ մեր «նավարկությունը» խորհրդանշական է, քանի որ նրա կոլաժներում գերակշռող դետալը ձուկն է: «Ինձ շատ են հարցնում, թե ինչու եմ ընտրել հատապես այդ պատկերը և նույնսիկ զավեշտալի պատասխաններ են իրենք իրենց տալիս: Պարզապես, ես չեմ վախենում ընտրել ոչ ստանդարտ ֆորմաներ, այս գույնն այն գույնի կողքին օգտագործել, ի վերջո՝ ես չեմ վախենում այդքան շատ ձկներ պատկերելուց ու շարունակելու եմ ձկներ պատկերել: Ես սիրում եմ այդ տարածքը»,-ասում է Անին, ով, ի դեպ, մասնագիտությամբ երաժիշտ է: Անին սիրում է ասել, որ եթե չես սիրում աշխատանքի տանող ամենօրյա ճանապարհը, պետք է փոխել այն....Աշխատանքից հետո ու նաև ընդմիջումների ժամանակ՝ թող ճանապարհները Ձեզ բերեն «Նավավար», որտեղ մթնոլորտը «ոչ միայն հացիվ է, այլ նաև ՝ բանիվ»...