Գարնանային դասընթացներ. «Նախագի՞ծ, թե՞ վեհացում․ արդիության և հետարդիության վերաբերյալ մի բանավեճի շուրջ»
Վարող՝ Վարդան Ազատյան
Դասընթացի անվանումը «Նախագի՞ծ, թե՞ վեհացում․ արդիության և հետարդիության վերաբերյալ մի բանավեճի շուրջ»
Դասընթացի ծավալը՝ 12 դասախոսություն
Գինը՝ 42 000 ՀՀ Դրամ
Մասնակցության գրանցումը ՝ մարտի 16-ին,ժ 19:00 -21-00
Վայրը՝ ժամանակակից արվեստի ինստիտուտ,Ֆիզկուլտուրնիկների 48, Այգեստան թաղ.
Մանրամասների համար զանգահարել մեզ:
Նկարագրություն․ 1980 թվականի սեպտեմբերի 11-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում փիլիսոփա Յուրգեն Հաբերմասը ստանում է Թեոդոր Ադոռնոյի մրցանակ: Այս առիթով արտասանած նրա՝ «Արդիություն՝ անավարտ նախագիծ» ճառը սկզբնադրում է արդիության և հետարդիության բնույթի շուրջ բանավեճեր, որոնք վճռական դեր են կատարել այս երկու դրություններն ու սրանց միջև կապերն ըմբռնելու և իմաստավորելու հարցում՝ ցայսօր: Այս բանավեճերը հատկապես սկիզբ են առնում, երբ 1982 թվականին Ժան-Ֆրանսուա Լիոթարը հակազդում է Հաբերմասին իր՝ «Պատասխանելով հարցին՝ ի՞նչ է պոստմոդեռնիզմը» հոդվածով: Դասընթացը, նախևառաջ, կկենտրոնանա նորլուսավորական և հետարդիական հակադիր դիրքեր առաջադրող այս երկու տեքստերի համեմատական քննարկման վրա: Ըստ կարելվույն, կկենտրոնանանք նաև այս տեքստերի այլընտրանքների քննության վրա, ինչպիսին է, օրինակ, Ֆրեդերիկ Ջեյմսոնի «Պոստմոդեռնիզմ և սպառողական հասարակություն» հոդվածը: Հատուկ վերլուծության կարժանացնենք դասական այն հենքը, որին հղելով բանավիճողները հաստատում են իրենց դիրքերը:
Վարդան Ազատյանը արվեստաբան է, փիլիսոփայության թարգմանիչ: Ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժինը: Արվեստի փիլիսոփայություն և գաղափարների պատմություն է դասավանդում միևնույն հաստատությունում: Արվեստագիտության թեկնածու է: Հեղինակ է «Արվեստաբանություն և ազգայնականություն» մենագրության: Հայերեն է թարգմանել Ջորջ Բերկլիի և Դեյվիդ Հյումի հիմնարար աշխատություններից: