Թևանիկ․ Ֆիլմի դիտում - քննարկում
Ապրիլի 26-ին՝ 19։00-ին, Լոֆթում կցուցադրվի Ջիվան Ավետիսյանի Թևանիկ ֆիլմը։
Այդ օրը ներկա կլինի նաև ֆիլմի ստեղծագործական թիմի մի մասը, ում հետ կարող ենք քննարկել այն։
«Թևանիկ»-ը բաղկացած է երեք մասից: Առաջինում ներկայացված է ներդաշնակ ընտանիք, որ ստիպված է բաժանվել ստեղծված իրավիճակում: Մանուկ Արամը դառնում է քանդվող ընտանիքի ողբերգության կրողը: Նրա մանկությունը մեկ օրում ավարտվում է, և պատճառը մեկն է... Երկրորդ մասում Աստղիկի կերպարի միջոցով ֆիլմ է ներթափանցում կանացի երանգը: Մեկ քայլ, մեկ օրում՝ խաղաղությունից պատերազմ, որի ընթացքում Աստղիկը կորցնում է հարազատներին, իր սերն ու իդեալը: Ֆիլմի երրորդ հատվածը նվիրված է 14-ամյա Թևանիկին, որը մասնակից է դառնում պատերազմական գործողություններին: Պատերազմի ժամանակ գեղեցիկի վրա ձեռք բարձրացնելու նրա անկարողության հետևանքով վայրկյանները որոշիչ են դառնում:
Մուտքավճարը՝ Լոֆթի՝ 3 ժամը 1000 դրամ տարիֆով
