«Մատանիների տիրակալը» եռագրության քաղաքական ու փիլիսոփայական հիմքերը
Մայիսի 7-ին՝ 19:00-ին, #LOFT-ի ու Consensus Youth NGO-ի հետ միասին անցկացվող «Հենակետ» նախագծի շրջանակներում LOFT-ում տեղի կունենա դասախոսություն՝ «Մատանիների տիրակալը» եռագրության քաղաքական ու փիլիսոփայական հիմքերը» թեմայով:
Դասախոսության շրջանակներում լսարանին կներկայացվի «Մատանիների տիրակալը» եռագրության ստեղծման պատմական հիմքերը, եռագրության մեջ տեղ գտած հղումները իրական պատմա-քաղաքական գործընթանցերին: Կներկայացվեն նաև տարբեր մասնագետների մոտեցումները վերոնշյալ եռագրության վերաբերյալ, ինչպես նաև առհասարակ Ջոն Տոլկիենի ստեղծագործությունների վերաբերյալ:
Դասախոսության վերջում կներկայացվեն «Մատանիների տիրակալը» ֆիլմի ու ստեղծագործության կազմի մասին հետաքրքիր տեղեկություններ:
Դասախոսությունը կվարեն Հայ-Ռուսական «Սլավոնական» համալսարանի քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտներ Մաթևոսյան Բենիամինն ու Դունամալյան Նորայրը:
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցել միջոցառմանը:
Մուտքավճար՝ 1500 դրամ: