Կինոդիտում. Պրեստիժ
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամներ և պարզապես կինոխելագարներ: Շաբաթ oրը՝ հուլիսի 30-ին` ժամը 19:30-iին համեցե՛ք ԷՕՆ միասին նշելու հայտնի կինոռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի ծնունդը և դիտելու նրա հայտնի ֆիլմերից մեկը՝ Պրեստիժը:
Գլխավոր դերերում՝ Քրիստիան Բեյլ, Հյու Ջեքման, Սքարլեթ Յոհանսոն, Դեյվիդ Բոուի:
Լոնդոն: 19-րդ դարի վերջ: Ռոբերտը և Ալֆրեդը աճպարար-իլյուզիոնիստներ են, ում միջև թեթև մրցակցությունը ժամանակի ընթացքում վերածվում է իսկական պատերազմի: Նրանք պատրաստ են ամեն ինչի՝ պարզելու միմյանց ֆանտաստիկ հնարքների գաղտնիքները և խանգարելու դրանց կատարմանը: Նրանց միջև ծագած անողորմ թշնամանքը սպառնում է նաև իրենց շրջապատող մարդկանց:
Տևողություն՝ 125 րոպե:
Լեզու՝ անգլերեն` ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն` անգլերեն ենթագրերով:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):
