«Լավագույնը ցանցում» գրքի շնորհանդես
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15.00-ին հրավիրում ենք «Լավագույնը ցանցում» վերնագրով՝ առցանց լրագրողի ուղեցույցի շնորհանդեսին:
Ուղեցույցը «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախաձեռնությունն է և տպագրվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Ուղեցույցը բաղկացած է վեց մասից: Այն տեսական եւ գործնական գիտելիքներ է տրամադրում համացանցում բարձրորակ լրատվական գործունեություն իրականացնելու եւ տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ձեւով կազմակերպելու համար: Ուղեցույցը նաև մանրամասն անդրադառնում է համացանցում ազատ արտահայտվելու սահմաններին ու հեղինակային իրավունքի պաշտպանությանը: