Արաբական գարուն․ Եգիպտոս
«Կոմունայում» պարբերաբար կլինեն վավերագարական և կիսավավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ՝ Արաբական գարնան և արաբական աշխարհից դուրս դրան հաջորդած շարժումների* մասին։
Այս անգամ՝ ապրիլի 10-ին, կդիտենք Ժեհան Նուժեյմ (Jehane Noujaim) “Հրապարակը” (անգլ․ The Square) կիսավավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է Եգիպտոսում 2011֊2013 թթ․ սկսված ճգնաժամի, Թահրիր հրապարակի հեղափոխական վերելքի և հետագա հակահեղափոխական ընթացքների պատմությունը։
տևողությունը՝ 108ր
ֆիլմը կցուցադրվի անգլերեն ենթագրերով։
* Ժողովրդական ըմբոստությունների ալիքը, որը 2011 թ․ սկզբին անցավ մի շարք արաբական երկրներով, ստացել է Արաբական գարուն անվանումը։ Թունիսում, Եգիպտոսում և Եմենում ապստամբությունները հանգեցրին իշխանափոխության, Լիբիայում և Սիրիայում՝ քաղաքացիական պատերազմի, Բահրեյնում, Ալժիրում, Իրաքում, Հորդանանում, Մարոկկոյում և Օմանում զանգվածային բողոքները չհանգեցրին քաղաքական էական փոփոխությունների։ Բողոքներ էին եղել նաև Քուվեյթում, Լիբանանում, Մավրիտանիայում, Սաուդյան Արաբիայում, Սուդանում, Ջիբութիում, Արևմտյան Սահարայում։ Տեսաբանների, վերլուծաբանների և ակտիվիստների մի մասը համարում է, որ Արաբական գարնան շարունակությունն էր նաև Իսպանիայում Զայրացածների (Indignados) շարժումը, բողոքները Հունաստանում և Անգլիայում, ինչպես նաև Օքուփայ Ուոլ֊Սթրիթը։
Չփորձելով քողարկել տարբեր գերտերությունների և մասնավորապես ԱՄՆ֊ի ազդեցությունը Արաբական Գարնան ապստամբություններում, մենք համարում ենք, որ ըմբոստությունների մասնակիցների մեծ մասը եղել է ինքնակազմակերպված։
