Bubble Camp. Բացահայտելով տաղանդները
Բազմաթիվ լոֆթեցի մայրիկների խնդրանքով Հունիսի 18-30-ը #LOFT-ն իր դռները կբացի 11-13 տարեկան մանուկների առջեւ՝ մեկնարկելով #BubbleCamp նախագիծը, որն այս տարի նվիրված է սեփական տաղանդների բացահայտմանն ու ստեղծարար մտքի զարգացմանը։ Գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհն արագ տեմպերով գնում է դեպի ռոբոտացում, սակայն մեխանիկական ամենաբարդ գործողությունների կողքին, թերեւս, ոչ մի ռոբոտ չի կարող փոխարինել մարդկային ստեղծարար մտքին։ Եւ ուրեմն, գրկաբաց ընդունելով ստեղծարար կրթության նոր ժամանակաշրջանը, երեխայի մեջ անպայմանորեն պետք է սերմանել այդ ծիլը՝ սպասելով ամենավառ, թրթռուն ու անսպասելի պտուղներին։
Խորհրդակցելով լավագույն մասնագետների հետ՝ մեր թիմը մշակել է նախագծի ինքնատիպ ու հագեցած այնպիսի ծրագիր, որը կարճ ժամանակում կբացահայտի երեխայի տաղանդներն ու հմտությունները՝ ստեղծելով նրա համար ինքնաարտահայտման լայն եւ բազմաշերտ հնարավորություններ։
ԾՐԱԳՐՈւՄ.
- Առավոտյան յոգա, մարմնամարզություն
- Խոսքի արվեստ եւ մշակույթ՝ Սուսաննա Ալեքսանյանի հետ
- Կերամիկայի վարպետության դաս
- Կավագործության վարպետության դաս
- Շոկոլադի պատրաստման դաս՝ CHOCOlab-ի կողմից
- Անգլերենի ուսուցում՝ զվարճալի խաղերի միջոցով
- Խոհարարական վարպետության դասեր
- Խորեոգրաֆիա եւ պար
- Ձեռքի աշխատանքների վարպետության դասեր` (նոթատետրերի նկարազարդում, «գազանիկների» շորերի հյուսում, բլիթների պատրաստում)
- Մեծ թենիս Vahakni Tennis
- Գրավոր խոսքի շարադրման՝ բացառիկ մեթոդաբանությամբ վարպետության դաս
- Ծանոթացում նկարչության մշակույթին, նկարչություն մոլբերտի վրա
- Մասնակցություն տրամաբանական խաղերի, քվեսթների
LOFT-ն ընտրել է նշված ոլորտներում լավագույն մասնագետներին՝ զուգահեռ չմոռանալով ամենակարեւոր մասնագետին՝ «Լոֆթ մայրիկին», ում երեխաները կարող են դիմել ցանկացած հարցով։