Արթնացիր․ ֆիլմի դիտում-քննարկում
Հունիսի 30-ին՝ ժամը 19։00-ին, #LoftYerevan-ում դիտելու ենք Տիգրան Նալչաջյանի հայկական արտադրության «Արթնացիր» ֆիլմը։
Այն հաջողակ ճարտարապետ Կարենի ու նրա սիրելիի՝ Լիլիթի մասին է, որոնց կյանքում մեկ անծանոթ հեռախոսազանգը դառնում է դեպքերի շրջադարձային զարգացման պատճառ։
Ցուցադրությանը նաև ներկա կլինի ֆիլմի ռեժիսորը, ով սիրով կպատասխանի ձեր հարցերին։
Ֆիլմի լեզուն՝ հայերեն
Մուտքավճարը՝ 1300դրամ (Լոֆթի երկժամյա տարիֆ՝ ներառյալ թեյ-սուրճ-քաղցրավենիք)