Cinema
Ֆիլմի ժամ. Ջումանջի
ԷՕՆը հրավիրում է բոլորին դիտելու Ջումանջին` մի հափշտակիչ արկածային ֆիլմ`տաղանդաշատ Ռոբին Վիլյամսի գլխավորությամբ:
1969թ-ին 12 տարեկան Ալան Փերիշը տան փոշոտ ձեղնահարկում հայտնաբերում է մի առեղծվածային խաղ և չի էլ գիտակցում դրա աներևակայելի ուժը, մինչ չի սկսում խաղալ իր ընկերուհի Սառա Ուիթըլի հետ և հրաշքով տեղափոխվում Ջումանջիի աշխարհ: 26 տարի անց քույր և եղբայր Ջուդի ու Փիթեր Շեփհերդները սկսում են խաղը և ակամայից ազատ արձակում այժմ արդեն հասուն Ալանին: Սառային գտնելուց հետո քառյակը որոշում է ավարտել խաղը, որպեսզի վերականգնի դրա հասցրած վնասն ու ավերածությունները...
Ռեժիսոր` Ջո Ջոնսթոն
Տևողությունը` 1 ժամ 45 րոպե
Տարի` 1995
Լեզու՝ անգլերեն, ռուսերեն ենթագրերով
Մուտքը` 1000 դրամ ( ներառյալ սուրճ, թեյ, թխվածքաբլիթներ, միրգ):
