Concert
Համերգ. «Հրաժեշտից առաջ»
Մայիսի 1- ին ժամը 18:00- ին Նարեկացի Արվեստի Միության դահլիճում կկայանա Քանաքեռավանի Արվեստի դպրոցի սաների «Հրաժեշտից առաջ» խորագրով ավարտական համերգը:
Համերգի ընթացքում աշակերտները կներկայացնեն իրենց տարիների աշխատանքն ու ձեռքբերումները: Սաները կնվագեն ինչպես հայ ազգային, այնպես էլ համաշխարհային դասական հեղինակների ստեղծագործություններ դասական և ազգային նվագարաններով, ինչպես քամանչա, դհոլ, ուդ, տմբլակ, դաշնամուր, կիթառ և այլն:
Մուտքն ազատ է: