Կիրակի երեկոն՝ Հարությունյան տրիոյի հետ
Հունիսի 7- ին՝ ժամը 20:00- ին, համեցիր Լոֆթ վայելելու հրաշալի երաժշտություն:
Ելույթ են ունենալու «Հարությունյան տրիո»- ի անդամներ Անուշը, Արամն ու Լիլիթը, ովքեր բոլորովին վերջերս են կազմել իրենց տրիոն:
Այնտեղ յուրաքանչյուրն իր ուրույն դերն ունի: Նրանց ողջ կյանքն անցել է հայ երաժշտության ներքո: Մանկուց երգել են «Հայրիկ Մուրադյան» մանկական անսամբլում՝ Հասմիկ Հարությունյանի ղեկավարությամբ, ձայնագրել են մանկական երգերի “Ensemble Hayrik Muradian, Traditional Children’s songs of Armenia” ձայնասկավառակը: 2014 թ.- ի սկզբին, Hi Folk վոկալ խմբից ոգեշնչվելով, սկսել են երգել նաև ժողովրդական երգերի բազմաձայն մշակումներ՝ Old Band էթնիկ քառյակում՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի հետ: «Հարությունյան ֆոլկ տրիոյի» երգացանկը բաղկացած է Հայաստանի տարբեր տարածաշրջանների և պատմության ժամանակահատվածների երգերից՝ ինչպես անմշակ, արխայիկ տեսքով, այնպես էլ որոշակի երաժշտական պրիզմայով վերամշակման ենթարկված:
Մուտքը` 2000 դրամ:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Արկադի Դումիկյան 2023
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)