Concert
Հայկ Պետրոսյանը երգում է Ազնավուր
Հայկ Պետրոսյան` վոկալ , Կարեն Անանյան` դաշնամուր, Ալեքսանդր Հակոբյան` կիթառ, Արմեն Ավետիսյան` հարվածային գործիքներ, Դավիթ Նալչաջյան` սաքսաֆոն, Լիլիթ Ռուշանյան` ջութակ
Հունիսի 29- ին և 30- ին` ժամը 20:00- ին, Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում կկայանա համերգ` նվիրված Շառլ Ազնավուրի 91- րդ տարեդարձին: Նվագախմբի ուղեկցությամբ կհնչեն մեծ շանսոնյեի ամենասիրված երգերը, որոնցից մի քանիսը կներկայացվեն հայերեն: Համերգի ընթացքում կներկայացվեն նաև լեգենդար երգչի կյանքի հետաքրքրաշարժ դրվագները:
Սիրով սպասում ենք Ազնավուրի արվեստի թե' երիտասարդ և թե' ավագ սերնդի երկրպագուներին:
Տոմսերի արժեքը` 2000, 3000 և 4000 դրամ:
