«Հարությունյան տրիոյի» համերգն ԷՕՆ- ում
Հունիսի 14- ին` ժամը 20:00- ին համեցե՛ք ԷՕՆ «Հարությունյան ֆոլկ տրիո»- ի համերգին:
«Հարությունյան ֆոլկ տրիո»- ն կազմավորվել է այս տարի. խմբի անդամներն են Անուշ, Արամ ու Լիլիթ Հարությունյանները, ովքեր արդեն երկու անգամ իրենց հիանալի ծրագրով հանդես են եկել ԷՕՆ- ում` «Old Band»- ի կազմում:
Նրանք դեռ մանուկ հասակում երգել են «Հայրիկ Մուրադյան» մանկական անսամբլում՝ Հասմիկ Հարությունյանի ղեկավարությամբ, ձայնագրել են «Hayrik Muradian Ensemble, Traditional Children’s songs of Armenia» երգերի ձայնասկավառակը: 2014թ. սկզբին, Hi Folk վոկալ խմբից ոգեշնչվելով, սկսել են երգել նաև ժողովրդական երգերի բազմաձայն մշակումներ՝ «Old Band» էթնիկ քառյակում՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի հետ: Այս անգամ տրիոն կներկայացնի Հայաստանի տարբեր տարածաշրջանների երգերի իր մշակումները:
Մուտքը՝ 2000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
