Exhibitions
Անհատական ցուցահանդես. «Օդից կախված լռություն»
Հունիսի 22- ին` ժամը՝ 19:00- ին, Նարեկացի Արվեստի Միությունը բոլորիդ հրավիրում է ներկա գտնվելու Զարուհի Թովմասյանի՝ «Օդից կախված լռություն» խորագրով ներկայացող վառ ու ինքնատիպ ցուցահանդեսի բացմանը:
Ցուցահանդեսում տեղ գտած կտավներն առանձնանում են շեշտված գունագծային տեսակով, էմոցիոնալ զգացողությամբ՝ կոմպոզիցիոն առանցքը դարձնելով գունային ռիթմիկան:
Զարուհի Թովմասյանը ներկայացել է տպագիր մամուլում՝ մշակույթին և արվեստաբանությանը վերաբերող հրապարակումներով, իսկ որպես նկարչուհի ցուցահանդեսներ է ունեցել Երևան քաղաքի մշակութային մի շարք կենտրոններում:
2008 թվականից սկսած, նկարչուհին անհատական ցուցահանդեսներ է ունեցել Նարեկացի Արվեստի Միությունում:
Մուտքն ազատ է:
