Opera Viva
Ալին Գոյան` սոպրանո
Խաչիկ Բեկյան` բաս
Հայկ Թոնգուրյան` տենոր
Վիգեն Ահարոնյան` բարիտոն
Հասմիկ Հարությունյան` սոպրանո
Նվարդ Մարուխյան` դաշնամուր
Առաջին անգամ Հայաստանում դասական երգիչները կմիավորվեն մեկ նախագծի շրջանակերում` կատարելու հայտնի և սիրված ստեղծագործությունները մատչելի, հաճելի և ժամանցային ձևի մեջ: «Օպերա Վիվա» նախագծի նպատակն է հասարակությանը ավելի մոտեցնել որակյալ երաժշտությանը: Նախագիծը միավորել է երիտասարդ կատարողների, որոնցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում իր բարձր կատարողական արվեստով, հաճելի ձայնային տեմբրով, արտիստիկ կեցվածքով:
Ծրագրում ընդգրկված են նեոպոլիտանական և իտալական երգեր, ռուսական և հայկական սիրված ռոմանսներ, հանրահայտ օպերային արիաներ: Ստեղծագործություններն ընտրված են այնպիսի տրամաբանությամբ, որպեսզի դրանք հետաքրքիր լինեն ինչպես ամենաքմահաճ ունկընդրին, այնպես էլ նրանց, ովքեր դասական համերգների քիչ են հաճախում:
«Օպերա Վիվա» նախագծի առաջին համերգը կկայանա 2015թ. հուլիսի 9-ին «Մեցցո» ակումբում:
Մուտքը` 2000 դրամ:
