Վերելք Սիփան լեռ
Սեպտեմբերի 14-16-ը "Արևի" զբոսաշրջության ընկերությունը կազմակերպում է վերելք Սիփան լեռ (4434 մ):
Օր 1-ին՝
Խումբը Երևանից կմեկնի հայ-վրացական սահման (Բավրա), այնուհետև Ախլցխա քաղաքով կհասնի վրաց-թուրքական սահմանը, որն անցնելուց հետո Արդահանի շրջանով կուղևորվի դեպի Բայազետ, այնուհետև մինչև Վանա լիճ: Գիշերակացն կկազմակերպվի Սիփան լեռան ստորոտում:
Օր 2-րդ՝
Ճամբարից վերելք դեպի Սիփան լեռան գագաթ: Վերելքի տևողությունը 5-7 ժամ: Գագաթից բացվում է հրաշալի տեսարան դեպի Վանա լիճը և պատմական Հայաստանի ամենաերկար` Տավորսի լեռնաշղթա: Գիշերակացն կկազմակերպվի Վանա լճի ափին` ճամբարային պայմաններում:
Օր 3-րդ՝
Մեկնում դեպի Երևան, ճանապարհին այցելություն փոքր Նեմրութ լեռ, որը հայտնի է իր գեղատեսիլ խառնարանային լճով:
Մասնակիցների թիվը` 15 մարդ:
Ուղևորության արժեքը մեկ անձի համար` 58000 դրամ:
Այն իր մեջ ներառում է՝
փոխադրումը Մերսեդես մակնիշի միկրոավտոբուսով,
փորձառու ուղեկցորդների ծառայություն,
2-4 անձի համար նախատեսված բարձրակարգ երկտակ վրանների տրամադրում,
ներքնակների տրամադրում,
վիզայի և մուտքի տոմսերի արժեք:
Ճամփորդությանը միանալու համար դիմել մինչև սեպտեմբերի 12-ը՝ ժամը 18:00-ն:
Վերելքը միջինի բարդության է և մասնակիցները պետք է ֆիզիկապես պատրաստ լինեն 1 օրում հաղթահարելու 2000-4434 մ վերելքի ճանապարհ: