Pub
Video game music quiz night
Խաղում ենք 3-6 հոգանոց թիմերով, մինչև 6 թիմ: Մասնակցությունը անվճար է: Հաղթող թիմի կերած խմածի հաշիվը հավասարաչափ բաժանվում է մնացած թիմերի մեջ: Խաղը կտևի մոտ երկու ժամ:
Ընտրված են մոտ 40 երգ հին ու նոր, հիմնականում հայտնի խաղերից: Խաղի նպատակն է առաջինը գուշակել հնչող երգը և վարողին հայտնել այդ մասին: Թիմից մեկը հայտնում է ուղարկելով խաղի անունը Facebook Messenger-ի միջոցով:
Եթե խաղը ունի մի քանի սերիա (օրինակ Super Mario) պարտադիր պետք է նշել թե խաղի կոնկրետ որ սերիայից է երգը, ուղղակի Super Mario գրելը չի անցնի: Անվանման մեջ մի երկու տառասխալը ընդունելի է, կարևորը միանշանակ պարզ լինի, թե որ խաղի մասին է խոսքը:
