Ոսկե ծիրան 2015. Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)
Ասում են թե սահման կա, սակայն գյուղացիներից ոչ մեկը չի տեսել: Չկա ոչ նշան, ոչ մետաղալար, որ անցակետ. միայն գետակն է բաժանում գյուղը երկու` հայկական և վրացական կողմերի: Լուսինեն աղջնակ է, որն ապրում է Հայաստանում գտնվող գյուղում: Նա երազում է տեսնել սահմանից այն կողմ ապրող տատիկին և մյուս բարեկամներին: Չնայած նրա և ընտանիքի անդամների միջև ընդամենը մեկ կիլոմետր ֆիզիկական տարածություն է, գյուղերն առանձին աշխարհներ են, քանի որ անհարմար սահմանը մարդկանց ստիպում է հարյուրավոր կիլոմետրեր կտրել` հասնելու գյուղին, որն ամեն օր տեսնում են գետի մյուս կողմում: Լուսինեն, նրա ընտանիքը և համագյուղացիներն ամեն օր նույն հարցերի առաջ են. ի՞նչ է սահմանը, որտե՞ղ է սահմանը, ինչի՞ համար է սահմանը: Պատասխանների փնտրտուքով Լուսինեն ճամփորդություն է ձեռնարկում Ջիլիզից Ջիլիզ:
