Cinema
Ոսկե ծիրան 2015. Հովվի երգը
Հայաստանի բարձրադիր լեռներում ինչ-որ տեղ ապրում է կույր հովիվ Խաչիկը: Չնայած բոլոր անհաջողություններին, նա ընտանիք է կազմել և խաղաղ կյանք է վարում` իր այծերին միայնակ արածեցնելով թեք լանջերին: Սակայն երբ նրա միակ որդին նույնպես սկսում է տեսողությունը կորցնել, և առաջանում է Երևան տեղափոխվելու, տղային կույրերի դպրոց ուղարկելու հարցը, Խաչիկը երկմտում է: Շարունակե՞լ համեստ հովվի կյանքը, թե՞ գնալ և Երևանում որդու հետ լինել: Ընտրությունը բարդ է, քանի որ նա հավատում է, թե կուրությունն իր ընտանիքի գլխին կախված անեծք է, և միայն նվիրյալի լեռնային կյանքը կարող է դա վերացնել:
