Cinema
Ոսկե ծիրան 2015. Homo Politicus
Յոհանես Լեփսիուսը ազդեցիկ աստվածաբան էր, որը հանդես էր գալիս գերմանացի միսիոներների անունից: Օսմանյան կայսրությունում հայերի «արտաքսման» քաղաքականությանը վերջ տալու համար նա մեկնում է Ստամբուլ՝ ռազմական շտաբ, որտեղ կարող է հանդիպել Թուրքիայի ամենազորեղ գեներալի` Էնվեր Փաշայի հետ: Նրա նպատակն է դիվանագիտական և քաղաքական ճնշում գործադրել Էնվեր փաշայի նկատմամբ: Ինչևէ, Լեփսիուսի բերած բոլոր փաստարկները անտեսվում են Էնվերի քաղաքավարի և անտարբեր վերաբերմունքով: Հանդիպման կեսից մթնոլորտը փոխվում է փիլիսոփայական, ինտելեկտուալ բանակռվի, որը մերթ հիշեցնում է շախմատ, մերթ էլ բռնցքամարտ: Մինչ Էնվերը փորձում է հետզհետե Լեփսիուսին վզին «անպատշաճ առաջարկի» փաթաթել, վերջինս կարևոր որոշում է ընդունում և թողնում խոսակցությունը:
