Cinema
Ոսկե ծիրան 2015. Շունը
Մեր օրերում մարդկային հարաբերությունները օտարանալու շեմին են: Դժվար է մեղադրել որևէ մեկին և դժվար է գտնել օտարությունը հաղթահարելու ձևեր: Մնում է միայն լռել ու լռությամբ ընդդիմանալ աշխարհին, մարդկանց, սեփական միայնությանը: Սա է ցույց տալիս ֆիլմը երկու հերոսների միջոցով, որոնք ձգտում են բացահայտել երրորդ հերոսի՝ իրենց հոր լռության պատճառը:
