Cinema
Ոսկե ծիրան 2015. Դարերի կանչը
2014 թվականին Արցախի Քարագլուխ գյուղում բարերար, ճարտարապետ Մաքսիմ Աթոյանցի նախաձեռնությամբ և հենց իր նախագծով սարի գագաթին կառուցվեց եկեղեցի: Մինչ այդ Մաքսիմ Աթոյանցը Հայաստանում չէր եղել և չէր տիրապետում հայերենին: Նրա՝ ազգությամբ ռուս կինը և մեկ քառորդով հայ երեխաները համարում են իրենց հայ և մկրտված են Հայ առաքելական եկեղեցում:
