Cinema
Ոսկե ծիրան 2015. Էծը
Էծ մականունով Պետեր Բալաժը նախկին օլիմպիական բռնցքամարտիկ է: Ընկերուհու՝ Միշայի հետ ապրում է կիսավեր բնակարանում՝ շարունակ ջանալով ծայրը ծայրին հասցնել: Միշան իմանում է, որ երեխայի է սպասում, որոշում է դընդհատել հղիությունն ու Կոզայից անհրաժեշտ գումար է խնդրում: Կոզան, որն արդեն որոշ ժամանակ չի մարզվել, կրկին դուրս է գալիս մրցասպարեզ՝ հույս ունենալով նշանակալից գումար վաստակել և գուցե Միշային այդ մտքից հետ պահել: Մենեջեր Զվոնկոյի հետ նա նետվում է անհամար մարտերի միջով անցնող շրջագայության, որտեղ հաջողությունը թվում է անհնար, բայց և ոչ կորուսյալ: Դեռ քանի՞ հարված կստանա Կոզան, մինչև ընտանիքի համար պատշաճ ապրուստ վաստակի:
