Exhibitions
Քաղաքացիական հասարակության օրը
Յուրաքանչյուր տարի, Անկախության օրվա նախաշեմին` սեպտեմբերի 19-ին, Հայաստանում նշվում է քաղաքացիական հասարակության օրը:
Այս տոնը կոչված է բնակչության լայն շերտերի շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը և դարձնել նրանց այդ գաղափարի մի մասնիկը:
Քաղաքացիական հասարակության 2013թ.ի տոնակատարության միջոցառումները անցնում են «Հանրային և մասնավոր հատվածներն ի շահ քաղաքացիական հասարակության» խորագրի ներքո:
Միջոցառումներ`
• Տեղեկատվական ցուցահանդես` հասարակական կազմակերպությունների և բիզնես ներկայացուցիչների մասնակցությամբ
• Լուսանկարների ցուցադրություն «Միավորում ենք բիզնեսը և քաղաքացիական հասարակությունը»
• Բանավեճեր և քննարկումներ
• Ներկայացումներ
• Եվ ավելին
Մուտքն ազատ է: