«Ապագայի Հայաստան» խաղի շնորհանդեսը Լոֆթ-ում
Հուլիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, հրավիրում ենք՝ մասնակցելու «Ապագայի Հայաստան» հայկական արտադրության ինտելեկտուալ խաղի շնորհանդեսին:
Ի՞նչ է սպասվում
-Խաղի համահեղինակներ Արամ Մամիկոնյանը և Դավիթ Ալեքսանյանը կներկայացնեն ստեղծման պատմությունը, կխոսեն խաղի նպատակների մասին և կներկայացնեն կանոնները;
-Նախապես ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան տեղում խաղալ «Ապագա Հայաստան» ինտելեկտուալ խաղը:
Մուտքը՝ անվճար: Տեղերը՝ սահմանափակ:
Հաղթող թիմին որպես մրցանակ կտրվի «Ապագայի Հայաստան» խաղը և անակնկալ նվեր Լոֆթ-ից:
Այն մասնակիցներին, ովքեր ցանկանում են խաղալ.
-Խաղին կարող է մասնակցել ընդամենը 4 թիմ (արդեն կազմավորված)՝ երեքական մասնակցով
-Տեղում կտրվեն ինտելեկտուալ հարցեր, որոնց պետք է արագ և ճիշտ արձագանքել՝ այդպիսով ձեռք բերելով հնարավորություն մասնակցելու խաղին:
-Ամեն դեպքում հանդիպմանը ներկայացեք արդեն իսկ կազմավորված թիմերով, որպեսզի հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում խաղաք հենց Ձեր ընկերների կամ հարազատների հետ:
Հիշեցնենք, որ Լոֆթ-ը խրախուսում է ցանկացած յուրօրինակ գաղափար և օգնում է դրա իրականացման կամ զարգացման ճանապարհին:
Երեխաներ և համակարգիչ: Փոպկապակցված բառեր, որոնք անհանգստացնում են գրեթե բոլոր ծնողներին: Իսկ գիտե՞ք, որ կարելի է կրթել երեխաներին՝ դեմ չգնալով նրանց ցանկություններին ու հետաքրքրություններին:
«Ապագայի Հայաստան» ինտելեկտուալ սեղանի խաղը նախատեսված է
-Նրանց համար, ովքեր ցանկանում են զարգանալ, նոր գիտելիքներ ձեռք բերելով;
-Ցանկացած տարիքային խմբի ներկայացուցչի համար, ով ցանկանում է ուղեղը միշտ մարզված պահել:
-Այն հայի համար, ով կարևորում է իր անցյալը, ներկան և ապագան:
-Այն ծնողների համար, ովքեր ցանկանում են իրենց երեխաներին պատմություն սովորեցնել՝ չսովորեցնելով: