Other
Թիմի ստեղծում
Հուլիսի 31-ին՝ ժամը 19:00-ին, ԷՕՆ-ը հրավիրում է «Թիմի ստեղծում» դասընթացի: Յուրաքանչյուր ոլորտում աշխատանքի արդյունավետության բանալին թիմային աշխատանքի ճիշտ կառուցման մեջ է: Թիմը հաջողակ աշխատանքի հիմնքն է գործունեության ցանկացած ոլորտում: Մասնակցելով այս սեմինարին, դուք ձեռք կբերեք հիմնարար գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, որոնք թույլ կտան բարձրացնել և զարգացնել Ձեր աշխատանքի արդյունավետությունը:
Քննարկման թեմաներն են՝
- Թիմի ստեղծման փուլերը,
- Թիմային աշխատանքի սկզբունքները,
- Արդյունավետ թիմային աշխատանքի բնութագրիչները,
- Թիմային աշխատանքը արդյունավետ կազմակերպելու և կոնֆլիկտներից խուսափելու կարևորագույն կետերը,
- Թիմային աշխատանքի թերությունները:
Մուտքը՝ 3000 դրամ(ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):