Երևան Տարազ ֆեստ
«Երևան Տարազ ֆեստ» միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 5-ին` ժամը 19:00-22:00-ն Հյուսիսային պողոտայում:
Հիշեցնենք, որ «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող «Երևան Տարազֆեստ» առաջին փառատոնը կազմակերպվում է «Տերյան մշակութային կենտրոն»-ի հետ համատեղ: Հյուսիսային պողոտայում տեղակայված տաղավարներում, փառատոնի խորհրդին համահունչ, կներկայացվեն Երևանի պատմության թանգարանի, Մեգերյան կարպետ-թանգարանի ցուցանմուշները, Անահիտ Սիմոնյան նորաձևության տան, ինչպես նաև մի շարք անհատ ստեղծագործողների աշխատանքները: «Մարաշլեան» ֆոտո ատելիեն էլ կներկայանա առանձին տաղավարով, որում բոլոր ցանկացողները կարող են լուսանկարվել:
Փառատոնի շրջանակում տեղի կունենա հագուստների ցուցադրություն, որի ընթացքում կներկայացվեն Տերյան մշակույթի կենտրոնի, ինչպես նաև դիզայներ Արամ Նիկոլյանի տարազների հավաքածուները:
Մեր համաքաղաքացիներին ու մայրաքաղաքի բոլոր հյուրերին օգոստոսի 5-ին` ժամը 19:00-ից սիրով հրավիրում ենք Հյուսիսային պողոտա՝ մասնակցելու «Երևան Տարազ ֆեստ» միջոցառմանը:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։