Yerevan Color Run
Ի՞նչ է Yerevan Color Run-ը
Yerevan Color Run-ը ձեր կյանքի ամենաուրախ և զվարթ երեք կիլոմետրերն են: Սա վազք-զվարճանք է, որը կազմակերպվում է աշխարհի շատ երկրներում ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան և այլն: Սա վազք է, որը դարձնում է մարդկանց երջանիկ: Սա վազք է, որտեղ տարիքը և սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունի:
Ինչպե՞ս է դա լինելու
Վաղ առավոտյան բոլոր մասնակիցները հանդիպում են Մարզահամերգային համալիրի տարածքում, ֆիթնես նախավարժանքի միջոցով տաքացնում են մկանները և պատրաստվում ամենասպասված մեկնարկին:
Այնուհետև վազքուղու ամբողջ ընթացքում ձեր վրա, ոտքից գլուխ, լցնելու են գունավոր և բացարձակ անվնաս փոշեներկեր, որից հետո, վազքուղու վերջում, դուք պարզապես չեք ճանաչի ոչ ձեր ընկերներին, և ոչ ել ինքներդ ձեզ:
Քանի որ, սա զվարճալի վազք է, մասնակիցների արդյունքները չեն չափվելու, բայց այնուամենայիվ, վազքուղին առաջինն անցած երեք տղաները և աղջիկները կպարգևավատրվեն մրցանակներով: Վազքից հետո ձեզ սպասվում է երաժշտական գունազարդ հրավառություն և պար:
Վազքին պատրաստվելու համար դուք պետք է զինվեք բարձր տրամադրությամբ և ստանաք հաճույք շրջապատում կատարվող հրաշքից և, իհարկե, չմոռանաք հրավիրել ձեր ընկերներին և բարեկամներին:
Վազքի մասնակցության արժեքն է 3000 դրամ:
Բարեգործություն
Yerevan Color Run-ի նպատակներից մեկը, դա մի դեռահաս տղայի օգնություն ցուցաբերելն է, ով դրա կարիքը շատ ունի: Գոռը ինը տարեկան է, ծնողները հրաժարվել են նրանից դեռ ծննդատանը, հասցնելով տալ նրան գեղեցիկ հայկական անուն և ազգանուն: Գոռը ծնվել է ողնուղեղի շատ բարդ վնասվածքով, որի հետևանքով նա չի կարողանում քայլել, և ունի մի փունջ այլ հիվանդություններ: Yerevan Color Run-ից ստացված դրամական միջոցների մի մասը ուղղվելու է Գոռի վիրահատման ծախսերին և հարմարավետ սայլակի ձեռքբերմանը:
Կարևոր չէ, դուք կվազեք զվարճանալու, թե անձնական ռեկորդի համար, հանդիսանում եք օլիմպիական չեմպիոն, թե պարզապես ցանկանում եք փորձել ձեր ուժերը, մենք հրավիրում ենք ձեզ դառնալ այս շարժման մի մասը, որը միավորում է հազարավոր մարդկանց, որպեսզի օգնենք նրանց, ովքեր սպասում են մեր և ձեր օգնությանը:
Միջոցառման ծրագիրը և ժամանակացույցը
Օգոստոսի 15
07:00 - 08:30 մասնակիցների գրանցում
08:30 - 8.45 ֆիտնես-նախավարժանք
08:45 - 9.00 Start-ի նախապատրաստում
09:00 - վազք
09:35 - լավագույն վազողների պարգևատրում
09:45 - երաժշտական գունազարդ «հրավառություն»
11:00 միջոցառման ավարտ
Գրանցում
Վազքին կարող են մասնակցել 14 տարեկանը լրացած բոլոր անձիք:
Վազքի մասնակիցների առավելագույն քանակն է 3000 մարդ:
Մասնակցության արժեքն է 3000 դրամ:
Մասնակցի փաթեթի ստացում
Մասնակիցների փաթեթները բաժանվելու են միջոցառման անցկացման տարածքում օգոստոսի 15-ին` ժամը 07:00-08:30:
Մասնակցի փաթեթը իր մեջ ներառում է
•Վազքի համարանիշ
•Ռեզինե թևնոց
•Փոշեներկով փաթեթ
•Ջուր՝ վազքուղու վերջում:
Լավագույն երեք տղաների և աղջիկների վազքի արդյունքները գրանցվելու են մրցավարների կողմից: