Other
Դեղագործական ոլորտի աշխատանքային տոնավաճառ
Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկության Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագրի (Ի Դի Էմ Սի) հետ համատեղ սեպտեմբերի 27-ին` ժամը 10։00-14։00 կազմակերպում է «Կարիերայի տոնավաճառ» միջոցառումը։
Միջոցառումը հնարավորություն կտա կրթական հաստատությունների ուսանողներին ծանոթանալ դեղագործության ոլորտում առկա թափուր աշխատատեղերին, աշխատանքի պահանջարկին, դեղագիտության զարգացման հեռանկարներին։
«Կարիերայի տոնավաճառ» միջոցառմանը ներկա են լինելու 25-ից ավելի դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներ։