Հորսթ Քեխելե. հանդիպում և գրքի շնորհանդես
Սեպտեմբերի 18-ին` ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միության դահլիճում տեղի կունենա «Հոգեվերլուծական թերապիա» գրքի շնորհանդեսը:
Գրքի հեղինակներն են Ուլմի համալսարանի (Գերմանիա) հոգեթերապիայի ամբիոնի երկու ղեկավարներ Հելմութ Թոմեն և Հորսթ Քեխելեն:
Շնորհանդեսին ներկա կլինի Ուլմի համալսարանի դոցենտ, Միջազգային Հոգեվերլուծական Համալսարանի պրոֆեսոր Հորսթ Քեխելեն:
Եռահատոր աշխատությունը ընդլայնում է հոգեվերլուծական պրակտիկայի և գիտական հետազոտությունների սահմանները և արծարծում դրանց ապագային առնչվող հարցերը: Այն նախատեսված է հոգեբանների, բժիշկ-հոգեթերապևտների, մանկավարժների և թեմային առնչվող այլ մասնագետների համար:
Գիրքը կարճ ժամանակահատվածում ընդունվել է որպես դասագիրք և հոգեվերլուծական գրականության դասականների շարքին դասվել: Այն թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով:
Աշխատության հայերեն թարգմանությունը հանդիսատեսին կներկայացնի Հայկական Հոգեվերլուծական ասոցիացիայի նախագահ Անժելա Վարդանյանը:
Մուտքն ազատ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։