Exhibitions
Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն
Սեպտեմբերի 26-ին, ժամը 11-17-ը, Անգլիական այգում՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի հարևանությամբ, մեկ հարկի տակ են հավաքվելու Հայաստանի բոլոր մարզերից ֆերմերներ՝ միասին տոնելու Բերքի և ավանդույթների փառատոնը: Այս միջոցառումը հայկական համեղ միրգն ու բանջարեղենը վայելելու, հայկական ձեռագործ բացառիկ նմուշներով հիանալու հրաշալի հնարավորություն է մեր գեղեցիկ երկրի բարիքները տեսնելու համար: Փառատոնի ընթացքում նաև լինելու է ազգային երգ ու պար, երեխաների համար նախատեսված ծրագիր:
Այնպես որ, համեցեք: Դարձեք բերքի հրավառության մի մասը:
