Հեծանվային մարաթոն Երևանում
Մասնակցեք «եղիր Ակտիվ, ապրիր Առողջ» ծրագրի եզրափակիչ միջոցառմանը հոկտեմբերի 17-ին :)
Օրն սկսելու ենք հեծանվային մարաթոնով. մեկնարկը կլինի Ազատության հրապարակից, շարժվելու ենք դեպի Գ. Նժդեհի հրապարակ և վերադառնալու սկզբնակետին: Շուտով կներկայացնենք ավելի հստակ երթուղին:
Բոլոր մասնակիցներին, հեծանվասեր երիտասարդներին և ցանկացողներին կոչ ենք անում մասնակցել մարաթոնին: Եկեք միասին նպաստենք ակտիվ և առողջ ապրելակերպի տարածմանը ողջ Հայաստանում:
Անհրաժեշտ է նախօրոք գրանցվել հետևյալ հղումով՝ http://on.fb.me/1NBm3aF
Չունե՞ք հեծանիվ, բայց ունեք մասնակցելու մեծ ցանկություն: Հոգ չէ, մենք տրամադրում ենք հեծանիվներ, սակայն քանակը սահմանափակ է: Շտապեք գրանցվել :)
Մարաթոնը կշարունակվի մեծ սպորտային փառատոնով նույն օրը, որտեղ կլինեն բազում անակնկալներ, շոու ներկայացումներ և ակտիվ սպորտային ծրագրեր :)
Մանրամասների համար կարող եք զանգահարել (099) 233 – 455 հեռախոսահամարով:
