Պոստմոդեռն ճարտարապետության կայացումն ու զարգացումը
Հոկտեմբերի 3-ին ժամը 17:00-ին, ԷՕՆը հրավիրում է դասախոսության, որը նվիրված է համաշխարհային ճարտարապետության կարևորագույն ուղղութուններից մեկին՝ պոստմոդեռնիզմին: Սկիզբ առնելով 1960-ականների վերջերին ԱՄՆ-ում՝ որպես հակազդեցություն գերիշխող "միջազգաին ոճին" կամ մոդեռնիզմին, իր զարգացումն ապրեց 1970-80-ականներին տարածում գտնելով գրեթե ողջ արևմտյան աշխարհում և ամփոփվեց արդեն 1990-ականների սկզբին: Չնայած իր գոյության համեմատաբար կարճ ժամանակահատվածին, այն մեծ ազդեցություն ունեցավ համաշխարհաին ճարտարապետության մտածողության վրա, որն, ինչպես ցույց տվեց պատմությունը, ունի մինչ օրս:
Դասախոսությունը կվարի ճարտարապետ, տեսաբան Տիգրան Հարությունյանը, ով հեղինակ է հետխորհրդային ճարտարապետությանը նվիրված մի շարք հոդվածների, որոնք տպագրվել են Հայաստանում, Գերմանիայում, Խորվաթիայում և Ռուսաստանում: Աշխատում է իր առաջին գրքի վրա՝ նվիրված Երևանի ճարտարապետությանը, որը լույս կտեսնի Գերմանիայում` 2016 թվականին :
Մուտքը՝ 1,500 ՀՀ դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):