Street Workout Հայաստանի Առաջնություն
Հոկտեմբերի 25-ին Հանրապետական հիվանդանոցի հարակից այգում գտնվող Street Workout-ի մարզահրապարակում տեղի է ունենալու Street Workout մարզաձևի Հայաստանի առաջնությունը:
Առաջնությանը մասնակցել կարող են 16 տարեկանը լրացած բոլոր անձիք, որոնք նախապես կանցնեն նախընտրական փուլ:
Նախորդ (2014թ.) տարվա Street Workout-ի Հայաստանի առաջնությանը մրցանակային տեղեր գրաված ատլետները ավտոմատ կերպով անցնում են նախընտրական փուլը:
Նախընտրական փուլը անցկացվում է առցանց եղանակով:
Մասնակցության հայտ ներկայացնելու համար մասնակիցը պետք է ՝
- գրանցվի հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/1_qYllgzVFTYq38x2zSAvi7zvk9KsfR3Q4ceLRAVsHjY
- Նկարահանի տեսանյութ, որտեղ ցուցադրում է իր կողմից կատարվող հնարքները և վարժությունները:
-Նկարահանված տեսանյութի տևողությունը պետք է լինի առնվազն 60 վայրկյան:
-Տեսանյութը չպետք է ընդհատվի և չպետք է օգտագործված լինեն որևէ մոնտաժային գործիքներ:
-Տեսանյութը պետք է մինչ հոկտեմբերի 17-ը ուղարկել Arturworkout@gmail.com էլ. Հասցեին:
Street Workout-ի Հայաստանյան ֆեդերացիայի մրցավարական կազմը ուղարկված հայտերից կընտրի լավագույն ատլետներին, որոնք ել կանցնեն նախընտրական փուլը և կստանան իրավունք մասնակցելու Հայաստանի առաջնությանը:
Առաջնության վերաբերյալ բոլոր տեսակի հարցերով կարող եք գրել https://www.facebook.com/Arturworkout կամ զանգահարել 093244201 հեռախոսահամարով:
Հարգելի ատլետներ, շտապեք գրանցվել և պատրաստվեք այս տարվա ամենահզոր առաջնությանը:
Առաջնության մրցավարական կազմի վերաբերյալ ինֆորմացիան կհայտնենք մոտակա օրերին
