Sport
Street Ball-ի ուսանողական մրցումներ
«եղիր Ակտիվ, ապրիր Առողջ» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 5-ին և 6-ին տեղի կունենան Սթրիթբոլի ուսանողական մրցումները Երևանում:
Մասնակցել կարող են ՀՀ բուհերի 16-27 տարեկան ուսանողները այստեղ ` նախօրոք թմեր կազմելով:
Գրանցվել կարող եք այստեղ՝ http://bit.ly/1O17n3E
Ըստ սթրիթբոլի կանոնների խաղացողների թիվն է 3x3, սակայն թիմերը կազմվում են 4 հոգուց, որոնցից մեկը՝ պահեստային:
Մրցումներն իրականացվելու են 3 փուլով:
1-ին փուլում կազմվելու են ենթախմբեր, որոնք մրցելու են միմյանց միջև: Այս փուլում թիմերի կարգավիճակը որոշվում է վաստակած միավորների առավելագույն քանակով:
Ենթախմբերում առաջին տեղ գրաված թիմերը կանցնեն կիսաեզրափակիչ:
Այս փուլում հաղթած թիմերը կմրցեն հոկտեմբերի 17-ին կայանալիք եզրափակիչ խաղին՝ սպորտային փառատոնի ժամանակ: